Սեպտեմբեր 15, 2019 19:41 Asia/Tehran
  • Հնդկաստանի ԱԳ փոխնախարարը հանդիպել է  Զարիֆի հետ

Իրանի ԱԳ նախարարը և Հնդկաստանի Արտաքին գործերի փոխնախարարը հանդիպել ու բանակցել են երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման շուրջ:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրը Թեհրանում Հնդկաստանի արտաքին գործերի փոխնախարար  Վիջեյ Գուլքեի հետ հանդիպման ժամանակ կարևորել է տարբեր ոլորտներում երկու երկրի հարաբերությունների ընդլայնումը:

Զարիֆը նաև մտահոգություն է հայտնել Քաշմիրի  բնակիչների վիճակի կապակցությամբ և հույս հայտնել, որ տարածքի  պայմանները կբարելավվեն:

Խոսելով իր  Թեհրան կատարած այցի նպատակների մասին, Հնդկաստանի արտաքին գործերի փոխնախարարը երկկողմ ու տարածաշրջանային ոլորտներում երկու երկրի համագործակցության, ինչու չէ նաև երկկողմ հուզող հարցերի շուրջ մտքեր է փոխանակել Իրանի ԱԳ նախարարի հետ:

Հնդկաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Թեհրան՝  Իրանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների 16-րդ փուլին մասնակցելու նպատակով:

Հնդկաստանը իրանական նավթի գլխավոր գնորդներից է: 

Պիտակ