Սեպտեմբեր 16, 2019 08:30 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ. Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով

Իրանի նախագահը հայտարարել է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով:

Կիրակի օրը, ՌԴ-Թուրքիա-Իրան եռակողմ նիստին մասնակցելու նպատակով Անկարա մեկնելուց առաջ, Հասան Ռոհանին հայտարարել է. «Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունն անօրինական  է և կրում է միջամտողական բնույթ: Այն ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանում և անհանգստացնում երկրներին, ԱՄՆ-ի սադրանքներ են»:

Անդրադառնալով Եմենում Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի գործողություններին, և որոշ երկրների կողմից նրանց ցուցաբերվող աջակցությանն ԻԻՀ նախագահը  հավելել է. «Եմենի դեմ ոտնձգություն իրականացնողներին ցուցաբերված աջակցության հետևանքով, զոհվել են այդ երկրի մեծ թվով անմեղ քաղաքացիներ»:

Ռոհանին նշել է, որ եռակողմ նիստի առանցքում լինելու են այնպիսի հարցեր, ինչպես՝ ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիայի վերակառուցմանն ահաբեկիչների հովանավոր երկրների չմասնակցելը, փախստականների վերադարձը, սահմանադրական բարեփոխումները և 2021թ նախատեսված ընտրութունները:

 

Պիտակ