Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել է Իրանին դատապարտելու ԱՄՆ-ի հայցը
Բրիտանիայում Իրանի դեսպանն ասել է«Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել է ամերիկացի փաստաբանների հայցը՝ Իրանին դատապարտելու և Արաբիայի Խոբար քաղաքում գտնվող ռազմակայանում ամերիկացի զինծառայողների սպանության դիմաց առնվազն 512 միլիոն դոլար հատուցում վճարելու համար»:
Համիդ Բաիդինեժադը երեքշաբթի օրն իր թուիթերյան էջում գրել է.«Բրիտանիայի Գերագույն դատարանի հայտարարության համաձայն՝ 7 տարի անց, այլ երկրների դեմ Միացյալ Նահանգների դատարանների որոշումները չեն կարող հետապնդվել Բրիտանիայի դատական համակարգի կողմից»:
Բաիդինեժադը հավելել է.«Բրիտանիայի Գերագույն դատարանի որոշումը կանխում է ամերիկացի փաստաբանների կողմից Իրանի դեմ դատական նոր հայց ներկայացնելու հնարավորությունը»:
1996 թվականի հունիսի 25-ին Արաբիայի Խոբար քաղաքում ամերիկացի զինծառայողների ռազմակայանում բեռնատարի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով սպանվել են 19 և վիրավորվել 400 ամերիկացի զինծառայողներ:
Ողջ աշխարհում ահաբեկչության զոհերին աջակցելու պատրվակով, Կանադայի կառավարությունը վերջերս վաճառել է այդ երկրում Իրանի առգրավված ակտիվների մի մասը:
Կանադական աղբյուրների հաղորդման համաձայն՝ վաճառված ակտիվների արժեքը կազմել է ավելի քան 28 միլիոն դոլար: