Սեպտեմբեր 18, 2019 17:13 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ. ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունն ապարդյուն է եղել

Իրանի արտգործնախարարն ընդգծելով, որ Իսլամական հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է, նշել է, որ Վաշինգտոնն այդուհանդերձ շարունակում է կիրառել այն:

Չորեքշաբթի օրը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) հիմնադրման 50-ամյակի շրջանակներում Թեհրանում կայացած միջոցառման ընթացքում, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնչեցրած անհիմն մեղադրանքներին, ասել է, որ Իրանի դեմ մեղադրանքներ հնչեցնելու  փոխարեն, ամերիկացիները պետք է  քննարկեն Եմենի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները:

Կարևորելով Եմենի պատերազմին վերջ տալու անհրաժեշտությունը, Զարիֆը հավելել է, որ Իրանը բազմիցս հայտարարել է այս հարցում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին:

Վերջին օրերին, ամերիկացի պաշտոնյաներն անհիմն կերպով Իրանին մեղադրել են Սաուդյան Արաբիայի նավթամվերամշակման օբյետկների դեմ Եմենի հարձակման հետևում կանգնած լինելու մեջ:

Եմնի բանակի 10 ԱԹՍ-եր, շաբաթ օրը հարձակում էին իրականացրել Սաուդյան Արաբիայի Արամքո նավթային ընկերության Բաղիղ և Խարսի նավթավերամշակման օբյեկտների դեմ:

Պիտակ