Սեպտեմբեր 19, 2019 17:03 Asia/Tehran
  • Զարիֆ.«Հատուցման ճանապարհը հնարավորությունների օգտագործումն է`Եմենի աղետին վերջ տալու համար»

Իրանի ԱԳ նախարարը խոսքն ուղղելով ԱՄՆ-ին և նրա միլիտարիստ դաշնակիցներին, ընդգծել է.«Հատուցման ճանապարհը հնարավորությունների օգտագործումն է`Եմենի աղետին վերջ տալու համար, ոչ թե դրա տարածումը»:

Հինգշաբթի օրը թուիթերյան իր էջում տեղադրելով  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջին խոստովանությունների վերաբերյալ տեսանյութ, որում Պոմպեոն ավելի վաղ ասել էր,որ ինքը որպես ԱՄՆ -ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն ստում ու կեղծում է, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է. «Սովորություններից (ստելուց) հրաժարվելը հիվանդացնում է մարդուն»:

Զարիֆը հավելել է.«Անցած քանի օրերի ընթացքում սուտն ու խաբեությունը հասել են բարձրակետին օտարերկրյա հաճախորդներին գրավելու համար, հաճախորդներ,որոնք ընդհանրապես ոչ մի ուշադրություն չեն դարձնում ուրիշների անվտանգությանն ու ունեցվածքին»:

Խոսքն ուղղելով միլիտարիստներին, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Ձեր օգտին կլինի աղոթեք չհասնել այն ինչին որին (պատերազմ) ձգտում եք»:

Զարիֆը հստակեցրել է.«Նրանք դեռ վճարում  են Եմենում չորս տարի առաջ սկսած շատ ավելի փոքր պատերազմի համար և այժմ էլ  ամբարտավանությունից դրդված հրաժարվում են վերջ տալ այդ պատերազմին»: 

Պոմպեոն, որ այցելել է Արաբիա, լրագրողների հետ զրույցում Իրանին մեղադրելով Արամքո նավթընկերության օբյեկտների վրա իրականացված հարձակմանը ներգրավված լինելու մեջ, հայտարարել է.«Այդ հարձակումը կատարվել է Սաուդյան Արաբիայի վրա և դա նշանակում է ուղղակի պատերազմ ընդդեմ Արաբիայի»:

Շաբաթ օրը, Եմենի ԶՈՒ-երը հայտարարեցին, որ Սաուդյան Արաբիայի «Արամքո» նավթային ընկերության երկու օբեյկտների դեմ հարձակումն իրականացվել է ի պատասխան Եմենում սաուդական կոալիցիայի իրականացրած ոճրագործությունների:

Հարձակման հետևանքով, Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են կիսով չափ և նավթի համաշխարհային շուկայում գներն աճել են:

 

Պիտակ