Զարիֆ.«Իրանի դեմ ռազմական հարձակումը կհանգեցնի լայնամասշտաբ պատերազմի»
Ընդգծելով,որ Իրանն ինքնապաշտպանության կդիմի առանց մի պահ անգամ վարանելու, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանի դեմ ռազմական հարձակումը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի և մեծ թվով ագրեսորների սպանության»:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Վաշինգտոնին ու Ռիադին զգուշացնելով Իրանի դեմ ցանկացած ռազմական քայլի կապակցությամբ, ասել է. «Իրանի իսլամական հանրապետությունը երբեք պատերազմը սկսող չի եղել և չի ցանկանում տարածաշրջանը ներքաշել ռազմական բախումների մեջ»:
Անդրադառնալով եմենցիների կողմից Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ իրականացված պատասխան գործողությունների հարցով Իրանի հասցեին հնչեցված ԱՄՆ-ի մեղադրանքին, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Թեհրանը ոչ մի դեր չի ունեցել այդ հարցում և Եմենի բանակը ևս իր վրա է վերցրել այդ գործողությունների պատասխանատվությունը»:
Նշելով, որ սաուդցիները պետք է պարզեն թե տարածաշրջանում ինչ են փնտրում, Զարիֆը հավելել է.«Եմենի ժողովուրդը ինքնապաշտպանվում է սաուդցիների ոճրագործությունների, այդ թվում երեխաների ու անմեղ մարդկանց սպանության դիմաց»:
Բացառելով ԱՄՆ-ի հետ բանակցելու հնարավորությունը, Զարիֆը նշել է.«Թեհրանը նախքան 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի շրջանակում բոլոր պատժամիջոցների չեղարկումը, չի բանակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ»: