Սեպտեմբեր 22, 2019 09:25 Asia/Tehran
  • Զարիֆ.«Տարածաշրջանում պատերազմ սկսողը դրա ավարտողը չի լինելու»

Քննադաելով Պարսից Ծոցում ԱՄՆ-ի քաղաքական ու ռազմական ակտիվությունը ԻԻՀ-ի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ն պետք է իմանա, որ տարածաշրջանում պատերազմ շղթայազերծողը դրա ավարտողը չի լինելու»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, ով ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու համար մեկնել է Նյու Յորք, շաբաթ օրը CNN լրատվական գործակալությանը  տված հարցազրույցում ասել է.«Մեծացնելով ռազմական ակտիվությունը և որդեգրելով սխալ դիրքորոշումներ ԱՄՆ-ն վտանգել է Արևմտյան Ասիայի կայունությունն ու անվտանգությունը, ինչը տարածաշրջանը մղում է դեպի պատերազմ»:

Հերքելով Արևմտյան Ասիայի հետ կապված ԱՄՆ-ի խաղաղասիրական մտադրությունների մասին հայտարարությունները Զարիֆն ասել է.«Սաուդյան Արաբիայում իր ուժերը նոր զորայիններով ու զինտեխնիկաներով համալրելու ԱՄՆ-ի քայլը ցույց է տալիս, որ Սպիտակ Տան պաշտոնյաների արտասանած խոսքերն ու գործունեությունը հակասության մեջ են»:

Եմենի պատերազմին վերջ տալու համար ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի կողմից իրական ջանքերը համարելով Արևմտյան Ասիայում խաղաղության ամրապնդման ելքերից մեկը Զարիֆը հավելել է.«ԱՄՆ-ն ու նրա տարածաշրջանային դաշնակիցները սպառնալիքներով ու ճնշում բանեցնելով չեն կարող իրականացնել իրենց ծավալապաշտական նպատակները»:

Պիտակ