Հոկտեմբեր 04, 2019 08:24 Asia/Tehran
  •  Իրանը շեշտում է OPEC- ի անդամների միջև համագործակցության անհրաժեշտությունը

Իրանի նավթի նախարարն ընդգծել է գազ արտահանող երկրների համագործակցության անհրաժեշտությունը:

Մոսկվայում կայացած OPEC- ի անդամ երկրների 21-րդ նախարարական նիստում ունեցած ելույթում, Բիժան Նամդար Զանգանեն, անդրադառնալով ԱՄՆ-ի ու տարածաշրջանի որոշ ռեժիմների կործանարար քայլերին, նշել է. «ԱՄՆ-ի կիրառած  պատժամիջոցների անարդյունավետ քաղաքականությունը, կործանարար հետևանքներ է ունենում համաշխարհային տնտեսության համար»:

Զանգանեն նշել է, որ գազ արտահանող երկրների (GECF) միության անդամների կարևոր պարտականություններից մեկն էներգիայի ոլորտի կայունացումն է  և գազի կայուն մատակարարումը: Նա հավելել է. «Այս պարտականությունների կողքին, պետք է ուշադրություն դարձնել նաև բնապահպանական խնդիրներին և լուծել գազի ոլորտում ծագած խնդիրները»:

ԻԻՀ նավթի նախարարը նշել է, որ երկրների ազգային շահը պաշտպանելը և որոշ պետությունների ճնշումներին դիմակայելն անխուսափելի անհրաժեշտություն են, հավելով. «Էներգետիկ անվտանգությունը և էներգիայի փոխանակման ազատությունը պետք է բխեն բոլոր երկրների շահերից»:

 

Պիտակ