Հոկտեմբեր 08, 2019 18:25 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանը պատրաստ է համագործակցել հարևան երկրների հետ՝ տարածաշրջանի անվտանգության ապահովման համար »

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանը պատրաստ է համագործակցել հարևան երկրների հետ՝ տարածաշրջանի անվտանգության ապահովման համար»

Արձագանքելով Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև միջնորդելու հարցում Սաուդցի գահաժառանգ Մուհամմեդ Բին Սալմանի կողմից Իրաքին ու Պակիստանին ուղղված դիմումին, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է.«Սաուդցիները ցանկանում են բանակցել Իրանի հետ, սակայն պետք է իմանան, որ Իրանը կլինի իրենց կողքին, եթե տարածաշրջանի խնդիրները լուծվեն բանակցության սեղանի շուրջ և ոչ թե ժողովրդի սպանությամբ»: 

Զարիֆը շեշտել է.«Հարևանների հետ համագործակցությունը և տարածաշրջանում անվտանգության հաստատումը, մշտապես եղել է Իրանի պաշտոնական դիրքորոշումը և ԻԻՀ նախագահն էլ այս շրջանակներում, ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում արծարծեց «Հույսի կոալիցիա» և «Հորմոզի խաղաղություն» նախագիծը:

Նյու Յորք Թայմզ օրաթերթի հաղորդմամբ, վերջին շաբաթների ընթացքում, Եմենի կողմից Սաուդական Արամքո ընկերության օբյեկտների վրա հարձակումից հետո, Իրաքի ու Պակիստանի պաշտոնատարներն ասել են, որ սաուդցի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը դիմել է երկու երկրների ղեկավարներին, որպեսզի վերջիններս լարվածությունների մեղմացման հարցով, բանակցեն իրենց իրանցի պաշտոնակիցների հետ:

Պիտակ