Նոյեմբեր 02, 2019 08:34 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանցիները երբեք չեն զիջի բռնության դիմաց

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին ՝ Իրանի արտգործնախարարն ընդգծել է. «Նույնիսկ եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի իրանցի բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների նկատմամբ, իրանցիները երբեք չեն ենթարկվի բռնությանը»:

Իր հակաիրանական քաղաքականության շրջանակներում, ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը, հինգշաբթի օրը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանիք քաղաքաշինության ոլորտի և ատոմային գործունեության ոլորտում կիրառվող նյութերի նկատմամբ:

ԻԻՀ ԱԳՆ Մուհամամդ Ջավադ Զարիֆն այս կապակցությամբ իր թուիթերյան էջում գրել է. «Տնտեսական ահաբեկչության գործադրումն Իրանի քաղաքաշինության ոլորտի նկատմամբ, միայն փաստում է  Վաշինբտոնի կիրառած առավելագույն ճնշման քաղաքականության անարդյունավետությունը»:

Զարիֆը հավելել է. «Ինքն իրեն ավելի շատ մտահոգություն պատճառելու փոխարեն, ԱՄՆ-ը պետք է հրաժարվի իր ձախողված քաղաքականությունից և վերադառնա ՀԳՀԾ»:

 

Պիտակ