Վաեզի. Սաուդյան Արաբիայի հետ Իրանի հարաբերություններում կան նոր զարգացումներ
https://parstoday.ir/hy/news/iran-i113208-Վաեզի._Սաուդյան_Արաբիայի_հետ_Իրանի_հարաբերություններում_կան_նոր_զարգացումներ
ԻԻՀ նախագահի գրասենյակի պատասխանատուն հայտարարել է. «Տարածաշրջանի երկրները, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, հասկացել են, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, երկխոսությունցի բացի, այլ ճանապարհ չկա»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 05, 2019 08:10 Asia/Tehran
  • Վաեզի.  Սաուդյան Արաբիայի հետ Իրանի հարաբերություններում կան նոր զարգացումներ

ԻԻՀ նախագահի գրասենյակի պատասխանատուն հայտարարել է. «Տարածաշրջանի երկրները, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, հասկացել են, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, երկխոսությունցի բացի, այլ ճանապարհ չկա»:

Էթեմադ օրաթերթին տված հարցազրույցում, Վաեզին հայտարարել է, որ Իրանը և Սաուդյան Արաբիան, անցյալում լավ հարաբերություններ ունեին, սակայն ԱՄՆ-ի պառակտիչ քաղաքականության արդյունքում, տարածաշրջանի երկրները մշտապես հայտնվել են ճնշման տակ:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի պառակտիչ քաղաքականությունն արդեն պարզ է բոոլորի համար և հարևան երկրները գիտակցել են, որ տարածաշրջանը խաղաղացնելու և հակամարտությունն ու բաժանումը վերացնելու համար տարածաշրջանային խաղաղությունից բացի այլ ճանապարհ չկա:

Վաեզիի խոսքերով. «Ամերիկյան նոր զինուժի մուտքը Սաուդյան Արաբիա, համապատասխանում է տարածաշրջանի երկրների վրա ճնշում գործադրելու Վաշինգտոնի քաղաքականությանը, ինչը սակայն կտապալվի տարածաշրջանի երկրների միջև երկխոսության հետևանքով»:

«Մենք ոչ միայն Սաուդյան Արաբիային, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին, երկխոսություն հաստատելու հստակ ուղերձ ենք հղել». ասել է նա: