Նոյեմբեր 08, 2019 16:14 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի հակաօդային ուժերի հրամանատար. Արտասահմանյան ԱԹՍը ոչնչացվել է, նախքան կարևոր վայրեր հասնելը

ԻԻՀ բանակի հակաօդային ուժերի հրամանատարը հայտարարել է Իրանի հարավ-արևմուտքում Մաշհար շրջանում, ՀՕՊ ուժերի կողմից արտասահմանյան ԱԹՍ-ի խոցվելւ մասին:

Բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահի Ֆարդն ասել է. «Գործողությունն  իրականացվել է ի պատասխան արտասահմանյան ԱԹՍ-ի կողմից Իրանի օդային տարածք ներխուժման: ԱԹՍ-ը ոչնչացվել է նախքան կարևոր վայրեր հասնելը և դա տեղի է ունեցել մեր երկրի հակօդային պաշտպանության ուժերի զգոնության շնորհիվ»:

Նա հավելել է. «Իրանի հակաօդային պաշտպանության ցանցը պատրաստ է պատասխանել մեր երկրի օդային տարածքի ցանկացած խախտման»:

Ուրբաթ առավոտյան, Մահշարի տեղական աղբյուրները հայտարարել էին պայթյունի ձայների մասին: Ավելի ուշ պարզվել է, որ պայթյունի ձայնը լսվել է, երբ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են արտասահմանան ԱԹՍ-ը:

Մաշհարը Միջին Արևելքի  նավթաքիմիական արդյունաբերության ամենախոշոր կենտրոնն է, որտեղ գտնվում է  Իրանի իմամ Խոմեյնու անվան նավահանգիստը:

 

 

Պիտակ