Նոյեմբեր 14, 2019 15:36 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար.«Կեղծ կոալիցիաներով հնարավոր չէ ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը»

Իրանի իսլամական հանրապետության բանակի գլխավոր հրամանատարն ասել է.«Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգությունը հնարավոր չէ ապահովել կեղծ կոալիցաներով: Արդեն ժամանակն է, որ օտարները հեռանան տարածաշրջանից»:

Գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին հինգշաբթի օրն այցելել է Իրանի հարավային Բուշեհր նահանգում  Իրանի բանակի տարբեր ստորաբաժանումներ: Այցի շրջանակներում նա ասել է.«Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգությունը հնարավոր  է ապահովել միայն ներտարածաշրջանային անվտանգության ձևավորմամբ»:

Նշելով, որ Իրանի իսլամական հանրապետությունը ինքնաբավության է հասել ցամաքային, ծովային, օդային ու հրթիռային սարքավորումների արտադրության ոլորտում, գեներալ-մայոր Մուսավին ընդգծել է.«Թշնամիները պետք է իմանան, որ ԻԻՀ հզոր Զինված ուժերը և մեծ ժողովուրդը երբեք չեն հանդուրժելու նսեմացումը, անարգանքը և  թույլ չեն տալու թուլացնել իրենց ռեսուրսները»:

Խոսելով այն մասին, որ ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի ռազմավարությունը ակտիվ դիմադրությունն է, ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը հավելել է.«Այսօր ԱՄՆ-ի առավելագույն ճնշման դիմաց Իրանի ժողովրդի ակտիվ դիմադրության շնորհիվ, Իրանի իսլամական հանրապետությունը գտնվում է հզորության բարձրակետին, իսկ ամերիկացի պարագլուխները հայտնվել են թույլ ու անկարող դիրքում»:  

  

Պիտակ