Դեկտեմբեր 03, 2019 12:03 Asia/Tehran
  • Իրանում գործարկվել են երեք գերթեթև ինքնաթիռներ

Իրանի Բանդար Աբբաս նահանգում գործարկվել են Չաքավաք անունով երեք գերթեթև հետախուզական-ուսումնական ինքնաթիռներ:

Երեքշաբթի օրը կայացած միջոցառման ժամանակ, ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Հոսեյն Խանզադին ասել է.«Երկու ուղևորով Չաքավաք միաշարժիչ ինքնաթիռը 280 կմ-ժամ արագություն ունի և ծովից մակարդակից 14 հազար ոտնաչափ բարրձանում է: Չաքավաքը կարող է 4:30 ժամ թռիչք իրականացնել:»:

Նշելով, որ Չաքավաքը կառուցվել է իրանցի մասնագետների կողմից, ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է.«Չաքավաք ինքնաթիռի կառուցմամբ, 195 հազար եվրո արժութային խնայողություն է կատարվում»:

Պիտակ