Դեկտեմբեր 06, 2019 08:19 Asia/Tehran
  • Ղարբաբադի. Իրանը  չի զիջի ՕՊԵԿ-ում իր իրավունքները

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը նշել է, որ հպատժամիջոցների չեղարկումցի հետո, Իրանը չի զիջելու նավթի արդյունահանման և արտահանման իր իրավունքը:

Նա հավելել է. «Մասնաբաժնի կրճատումը պետք է վերաբեվի այն երկրներին, որոնք ավելացրել են արտադրության ծավալները»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների հետևանքով իրանական նավթի արտահանման ծավալների նվազմանը, Ղարբաբադին նշել է. «Նրանք, ովքեր ցանկանում են օգտվել համախարհային շուկայից իրանական նավթի կրճատումից, պետք է արտադրեն ավելի մեծ ծավալով նավթ, սակայն ապագայում նույնքան մեծ ծավալով էլ կրճատելու են արտադրության ծավալները: Նրանք չպետք է ակնկալեն, որ Իրանը, պատժամիջոցների չեղարկումցի հետո, ծավալների կրճատման անհրաժեշտություն առաջանալու դեպքում, անմիջապես կմիանա այդ համակարգին»:

Նավթ արդյունահանող երկրների միության 177-րդ գագաթնաժողովը մեկնարկել է հինգշաբթի երեկոյան: Գագաթնաժողովին  մասնակցել են 14 անդամ երկրների նախարարները, որոնք պետք է որոշում կայացնեն նավթի արդյունահանման ծավալների կրճատման կամ ավելացման կապակցությամբ, որպեսզի հաջորդ տարի, շուկայում պահպանվի այս ռազմավարական նշանակության արտադրանքի հավասարակշռությունը:

Հաղորդումների համաձայն, ՕՊԵԿ-ի ղեկավարները, որբաթ օրը պայմանավորվածություն են ձեռք բերել նավթի արտադրության ծավալը կրճատել 794 հազար բարելով ավելի, քան նախատեսված էր նախորդ համաձայնագրևով, այսպիսով նավթի կրճատման ծավալը հասցնելով օրական մեկ միլիոն 700 հազար բարելի:

Պիտակ