Դեկտեմբեր 30, 2019 11:13 Asia/Tehran
  • Ահաբեկչության զոհերի պաշտպանության միությունը կրոնական առաջնորդներին կոչ է արել կանխել ահաբեկիչների կողմից կրոնի շահարկումը

Ահաբեկչության զոհերի պաշտպանության միությունը կրոնական առաջնորդներին կոչ է արել կանխել ահաբեկիչների կողմից կրոնի շահարկումը:

Ահաբեկչության զոհերի պաշտպանության միությունը կիրակի երեկոյան հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ Քրիստոսի Ս. Ծննդյան տոնին Աֆղանստանում, Եմենում, Բուրկինա Ֆասոյում, Նիգերիայում և Սոմալիում հարյուրավոր անմեղ մարդկանց սպանվելն ու վիրավորվելը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ահաբեկչությունը ինչ անվան տակ էլ լինի, ծառայում է տիրակալական համակարգի շահերին և ցանկացած ոճրագործություն իրականացնում  է այդ ճանապարհին:

Միությունը հայտարարել է, որ իմպերիալիստական համակարգը նպատակ ունի յուրացնել ռազմավարական ռեսուրսները, ինչպիսիք են նավթը և զենքի արդյունաբերությունը և կանխել  զարգացող երկրների առաջընթացը, ու այդ նպատակով, տարածում է ահաբեկչությունը:

Ահաբեկչության զոհերի պաշտպանության միությունը հիմնադրվել է 2007 թ.: Միության անդամներն են ահաբեկչության զոհերի հարազատները:

Պիտակ