Ապրիլ 27, 2022 11:30 Asia/Tehran
  • Թախթռավանչի. Ահաբեկչության դեմ պայքարը չպետք է որեպս պատրվակ ծառայի՝ Սիրիայի ինքնիշխանությունը թուլացնելու համար

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչն ասել է. «Սիրիական ճգնաժամը չի լուծվի, քանի դեռ վերջ չի դրվել օկուպացիային և ահաբեկչական սպառնալիքներին»։

Երեքշաբթի օրը, Սիրիայի քաղաքական և հումանիտար իրավիճակի քննարկման թեմայով ԱԽ նսիտում, Մաջիդ Թախթռավանչին հայտարարել է. «Հաշվի առնելով Սիրիայում տիրող հումանիտար սարսափելի իրավիճակը, այդ երկրի նկատմամբ սահմանված  միակողմանի պատժամիջոցների չեղարկումը կենսական նշանակություն ունի»:

Վերահաստատելով Իրանի աջակցությունը Սիրիայի ինքիշխանությանը, տարածքային ու քաղաքական ամբողջականությանը և ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր ջանքերին, Մաջիդ Թախթռավանչին քննադատել է Սիոնիստական ռեժիմի կողմից այդ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շարունակական խախտումները:

Նա նշել է. «Անհրաժեշտ է անհապաղ վերջ դնել օտարերկրյա ուժերի անօրինական ներկայությանը Սիրիայի այն հատվածներում, որոնք իդեալական պայմաններ են ստեղծել ահաբեկչական գործունեության համար»:

Պիտակ