Հունվար 05, 2020 19:01 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանի քայլերը մշտապես պատասխան են եղել ԱՄՆ-ի ագրեսիային»

Նշելով, որ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը աննախադեպ հանցագործություն է ամերիկացի պետայրերի կողմից, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը երբեք որևէ ագրեսիայի սկսողը չի եղել և նույնիսկ ԱՄՆ-ի նկատմամբ լարվածություն առաջացնողը չի եղել, փաստորեն Իրանի քայլերը պատասխան են եղել ԱՄՆ-ի ագրեսիային»:

Կիրակի օրն Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ ունեցած հեռախոսազրույցում, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակությունը մեծ վիշտ համարելով Իրանի ժողովրդի համար և աննախադեպ ոճրագործություն ԱՄՆ-ի պետայրերի կողմից,  ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանն ակնկալում է ,որ հարևան երկրները միաձայն դատապարտեն այդ հանցագործությունը»:

Նշելով, որ Աֆղանստանի խաղաղությունն ու կայունությունը մեծ նշանակություն ունի Իրանի համար, Ռոհանին հստակեցրել է.«Իրանը համոզված է, որ Աֆղանստանի խաղաղությունն ու կայունությունը բխում են երկու երկրի ժողովուրդների շահերից»:

Հեռախոսազրույցում, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ցավակցություն հայտնելով գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ և կարևորելով տարածաշրջանում Իրանի ու Աֆղանստանի համատեղ շահերի պահպանումն ասել է.«Իրանի անվտանգությունն Աֆղանստանի անվտանգությունն է և Աֆղանստանի կառավարության ու ժողովրդի ջանքերն ուղղված կլինեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»:

Պիտակ