Հունվար 07, 2020 08:43 Asia/Tehran
  • Գեներալ Սուլեյմանիի հրաժեշտի արարողությանը մասնակցել է 7 միլիոն մարդ

Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ երկուշաբթի օրը, ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիի վերջին հրաժեշտի Թեհրանում կայացած արարողությանը մասնակցել է 7 միլիոն մարդ:

Ալ Ալամի հաղորդման համաձայն, Նուսրաթոլլահ Լոթֆին, ներկայացնելով այս տվյալները, բարձր է գնահատել իսլամական Իրանի հերսոներ ծնող ժողովրդի վեհաշուք ներկաությունը գեներալ Սուլեյմանիի և նրա զինակիցների հրաժեշտի արարողությանը:

Գեներալ Սուլեյմանիի հուղարկավորությունը կկայանա այսօր՝ նրա հարազատ Քերման քաղաքում:

Այս մեծ զորավարը կարևոր դերակատարություն է ունեցել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների, հատկապես՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ու դրանց նկատմամբ տարած հաղթանակի հարցում:

Պիտակ