Հունվար 07, 2020 11:03 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանում վավերացվել է ԱՄՆ-ի քայլերին հակադարձելու նախագիծը

Երեքշաբթի օրը, Իրանի իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում, պատգամավորները միաձայն վավերացրել են ԱՄՆ-ի քայլերին հակադարձելու և ԱՄՆ-ի բանակին ահաբեկչական կոչելու նախագիծը:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի խոսքերով, Պենտագոնի հրամանատարները և հարակից հաստատություններն ու կենտրոնները և գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության հեղինակներն ու նրանց հրահանգողները բոլորն ահաբեկիչներ ու   են համարվում:

Խորհրդարանի նիստում, Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները վանկարկել են «մահ Ամերիկային», «Ոչ հաշտություն, ոչ նահանջ, միայն վրեժ» կարգախոսները:

 

Պիտակ