Հունվար 07, 2020 12:01 Asia/Tehran
  • Պահակազորի գլխավոր հրամանատար.«Ծանր վրեժ ենք լուծելու ոճրագործներից»

Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է.«ԻԻՀ ծանր վրեժ է լուծելու ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանի նահատակության համար»:

Սեփահ Նյուզ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Քերմանում, նահատակ Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ, գեներալ Հոսեյն Սալամին ասել է.«Ղասեմ Սուլեյմանիին սպանկելու ԱՄՆ-ի ահաբեկչական քայլը նոր սկիզբ է տարածաշրջանում համաշխարհային իմպերիալիստների ներկայության ավարտի համար»:

Նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիին ԱՄՆ-ի դավադրությունների ձախողման գլխավոր պատճառը ներկայացնելով, գեներալ Սալամին ասել է.«նահատակ Սուլեյմանին ձախողման է մատնել մուսուլմանների անվտանգությունը խափանելու ԱՄՆ-ի դավերը և թույլ չտվեց, որ աոճրագործ ԱՄՆ-ն ու սիոնիզմը թուլացնեն տարածաշրջանում Դիմադրության առանցքը:

Բրիգադային գեներալ Սալամին բարձր է գնահատել Իրանի ժողովրդի և այլ երկրների մուսուլմանների շքեղ մասնակցությունը նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հետ վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին:

 

Պիտակ