Հունվար 07, 2020 16:36 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ լեգենդար Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորության կոմիտեի պատասխանատու Մեհդի Սադաֆին տեղեկացրել է,որ մեծաթիվ բազմության առկայության պատճառով, գեներալ Սուլեյմանիի հուղարկավորությունը հետաձգվել է:

Մեհդի Սադաֆին ասել է.«Մեծ թվով բազմության պատճառով,  գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակից գեներալ Հոսեյնփուր Ջաաֆարիի թաղման արարողությունը կատարելու հնարավորություն չկա»:

Սադաֆիի խոսքով՝ թաղման արարողության ժամկետը կհայտարարվի ավելի ուշ:

Լրատվական գործակալությունները  եզակի ու շքեղ են բնութագրել նահատակ գեներալ լեգենդար Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորությունը: 

Պիտակ