Հունվար 10, 2020 08:40 Asia/Tehran
  • Զարիֆ. երկրները պետք է դիմակայեն ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը

ԻԻՀ ԱԳՆ Մուհամամդ Ջավադ Զարիֆը հայտարարել է. «Եթե երկրները չդիմակայեն ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանն ավելի մեծ գին կվճարեն դրա համար»:

Նյու Յորք ժամանելու համար ԱՄՆ-ի կողմից Զարիֆին վիզա չտրամադրելու պատճառով, վերջինիս ելույթի տեքստը ՄԱԿ-ում կարդացել է կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը և միջազգային կանոնների ու նորմերի վրա դրա ունեցած կործանարար ազդեցությանը, Զարիֆը վկայակոչել է գեներալ Սուելյմանիի ու նրա զինակիցների ստոր սպանությունն ԱՄՆ-ի կողմից:

Նա հավելել է. «Պատերազմական հանցագործություն իրականացնելուց հետո, ԱՄՆ-ն , ինչպես ԻԼԻՊ-ը, հիմա էլ սպառնում է պատմամշակութային արժեքների ոչնչացմամբ»:

Նա նշել է, որ կառավարությունները պետք է դրսևորեն լուրջ քաղաքան կամք՝ ՄԱԿ-ում ամրագրված արժեքների, նորմերի և բազմակողմանիւյթան պահպանման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ստորագրելու նպատակով: Զարիֆի խոսքերով. «Այդ փաստաթուղթը պետք է ներառի նոր պարտավորություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը չխախտելու, երկրների ներքին գործերին չխառնվելու և սպառնալիքների և ուժի կիրառման արգելքների վերաբերյալ»:

Պիտակ