Փետրվար 03, 2020 15:57 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարար. «Դարի գործարք» նախագծին արաբական որոշ երկրների արձագանքը  ամոթալի է

Իրանի արտգործնախարարը ափսոսանք հայտնելով «դարի գործարք» հակապաղեստինյան ծրագրի շնորհանդեսին Օմանի, Էմիրությունների և Բահրեյնի ներկայացուցիչների ներկայության համար, ընդգծել է «Արաբական որոշ երկրների արձագանքն այս նախագծին, ամոթալի է»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երեքշաբթի օրը, Սպիտակ տանը ներկայացրեց ամերիկյան «դարի գործարք» ծրագիրը: 

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն Իրանի Իսլամական Հանրապետության բանակի սպայական  համալսարանում ունեցած ելույթում ասել է, որ Թրամփը պաշտպանում է Իսրայելի շահեր: Նրա խոսքերով. «Արաբական որոշ երկրների արձագանքը ցույց է տալիս, որ նրանք ընդունակ չեն դիմակայելու նույնիսկ Սիոնիստական ռեժիմի պահանջներին»:

Զարիֆն անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից Իրանին որպես Արևմտյան Ասիայի տարածաշրջանում հիմնական սպառնալիք ներկայացնելուն, հայտնել է, որ «դարի գործարք» ստոր նախագիծը տապալեց Իրանին թշնամի ներկայացնելու փորձը: 

 

Պիտակ