Փետրվար 05, 2020 08:29 Asia/Tehran
  • Զարիֆ. Պաղեստինի վերաբերյալ Իրանի առաջնորդի առաջարկը  առավել խելամիտ և գործնական ծրագիր է

Իրանի արտգործնախարարը նշել է, որ Պաղեստինում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Իրանի գերագույն առաջնորդի առաջարկը Պաղեստինի հարցի առավել խելամիտ, հավաստի և գործնական լուծում է:

Երեքշաբթի օրը, Իրանի դիվանագիտական գիտության ասոցիացիայի բացման ժամանակ ունեցած ելույթում, Զարիֆը  հայտարարել է. «Ներկայացնելով «դարի գործարք» նախագծն ԱՄՆ-ը բացառել է Պաղեստինի հիմնախնդրի լուծման գործընթացում պաղեստինյան կողմի ցանկացած տեսակի ներկայություն, այդպիսով ցույց տալով, որ պաղեստինցիների իրավունքների ոտնահարման հարցում ավելի կոծտ  է, քան անգամ Սիոնսիտական ռեժիմը»:

Նա հավելել է. «Միայն պաղեստինցիները կլարող են որոշել  իրենց ապագան»:

Անդրադառնալով եվրոպական եռյակի կողմից ՀԳՀԾ-ում վեճերի լուծման «ձգանի մեխանիմզի» գործարկմանը, Զարիֆը նշել է. «Եվրոպան 36-րդ կետի համաձայն, իր առաջարկները ներկայացնելու իրավունք չունի, քանի որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Իրանն այն գործադրել է ի պատասխան Վաշինգտոնի և եվրոպական կողմերի քայլերի»:

Պիտակ