Փետրվար 09, 2020 16:54 Asia/Tehran
  • Այսօր Թեհրանում տեղի է ունեցել  Զոհեյր  կոմպոզիտային շարժիչով «Ռաադ 500» հրթիռի շնորհանդեսը

Այսօր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի ներկայությամբ տեղի է ունեցել Զոհեյր կոմպոզիտային շարժիչով «Ռաադ 500» հրթիռի և հրթիռային շարժիչների ու արբանյակակիրների նոր սերնդի շնորհանադեսը:

Ինչպես հաղորդում է  Սեփահ նյուզը,  կիրակի օրն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեի ներկայությամբ, տեղի  են ունեցել  Զոհեյր  կոմպոզիտային շարժիչով «Ռաադ 500» հրթիռի և  որպես հրթիռային շարժիչների ու արբանյակակիրների նոր սերունդ՝ Սալման տիեզերական կոմպոզիտային շարժիչի հոսքագծի դիտարկումն ու  շնորհանադեսը:

Միջոցառման ըթնացքում ցուցադրվել է «Ռաադ 500» արագաշարժ հրթիռը: Տեղի է  ունեցել նաև  ոչ-մետաղական ու կոմպոզիտային մարմիններ ունեցող շարժիչների նոր սերնդի շնորհանդեսը:

Ածխածնային մանրաթելերի մարմինների տեխնելոգիայի օգտագործումը  հնարավորություն է ստեղծում դիմանալ 100 բար ճնշմանը և 3 հազար աստիճան ցրտին և կրել  շատ թեթև հրթիռների: 

«Ռաադ 500»-ը  նոր սերնդի հրթիռ է, որի թռիչքի հեռահարությունը  200 կիլոմետրով գերազանցում է  «Ֆաթեհ» հրթիռին: 

 

 

Պիտակ