Փետրվար 11, 2020 17:51 Asia/Tehran
  • Զարիֆ.«Նահատակ Սուլեյմանին տարածաշրջանում ներկայացնում էր  Իսլամական հանրապետության դիրքորոշումը»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման նահատակ հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն ավելի վճռակամ է դարձնելու Դիմադրության ուժերին»:

Լիբանանյան  Ալ-Ահդ  լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ  նահատակ Սուլեյմանին տարածաշրջանում ներկայացնում էր  Իսլամական հանրապետության դիրքորոշումը: Նա հավելել է.«Գեներալ Սուլեյմանիի կորուստը մեծ  վնաս է համարվում տարածաշրջանի և աշխարհում խաղաղության բոլոր կողմնակիցների համար»:

Զարիֆը «դարի գործարք» նախագծի մասին ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  և Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, «դարի գործարք» նախագիծը ներկայացնելով, նպատակ ունեն առաջիկա ընտրություններում հաղթել և շարունակել մնալ իշխանության ղեկին»:

Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն ընդգծել է.«Դարի գործարք» նախագիծը ոչ միայն անիրական նախագիծ է,այլև ոչ մի առնչություն չունի քաղաքականության հետ: Այն առևտրային գործարք է՝ ուղղված սիոնիստ զավթիչների իշխանությունն ամրապնդելոն»: 

Պիտակ