Փետրվար 15, 2020 16:23 Asia/Tehran

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, Իրանի և Ուկրաինայի արտգործնախարարները բանակցություններ են վարել ուկրաինական ինքնաթիռի կործանման դեպքի վերաբերյալ:

2020 թվականի հունվարի 8-ին Ուկրաինայի ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը վթարի ենթարկվեց Թեհրանի մերձակայքում, որի հետևանքով զոհվեցին 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամները:

Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրստաիկոի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել է զոհերի հարազատների վիշտը մեղմելու ուղղությամբ քայլեր անելու անհրաժեշտությունը: 

Իրանի արտգործնախարարը այսօր Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի անդամների հետ քննարկել ՀԳՀԾ-ի և եվրոպական պարտավորությունների հարցերը, ինչպես նաև  բանակցել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում, ուրբաթ օրը,  Զարիֆը բանակցել է նաև Կանադայի վարչապետ Ջnասթին Թրյուդոյի հետ: 

 

 

 

Պիտակ