Թեհրանի հայոց թեմի առաջնորդի ուղերձը կորոնավիրուսի կապակցությամբ
Աշխարհում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ ուղերձում, Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդն իրանահայերին կոչ է արել հետևալ սեփական և հանրային առողջության պահպանման ցուցումներին:
Ուղերձում ասված է
Այս օրերին ողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի համաճարակի դեմ։ Չինաստանից ծայր արած, արագավազ նժույգի նման, այն արշավում է, ամեն տեղ ահ ու սարսափ տարածելով. պետություններն ու միջազգային կազմակերպությունները կիրառում են հնարավոր բոլոր միջոցները՝ վիրուսի պատճառած վնասները նվազագույնի հասցնելու ուղղությամբ։
Ի թիվս տասնյակ երկրների, Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս անմասն չի մնացել այս հիվանդությունից, որով հազարավոր քաղաքացիներ վարակվել և հարյուրավոր ուրիշները մահացել են։ Միջազգային լրատվամիջոցներն մարդկանց կոչ են անում դիմել կանխարգելիչ միջոցների՝ վարակումը կանխելու համար:
Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, պատկան մարմիններն ու պաշտոնյաներն իրենց ողջ ուժն ի գործ են դնում որպեսզի կարողանան ոչ կանխել այս հիվանդության տարածումն, այլ նաև ուժել հնարավորիսն շատ վարակվածների։ Իրանահայ համայնքը ևս, Թեհրանում, Սպահանում, Թավրիզում և Ուրմիայում իր ղեկավարության առաջնորդությամբ, աշխատում է իր հավատացեալներին հեռու պահել այս հիվանդությունից։
Թեհրանում մեր ազգային իշխանությունը՝ Պատգամավորական խորհուրդը և Թեմական Խորհուրդը նույնպես աշխատում են այս ուղղությամբ, որպեսզի կարողանան կանխել այս հիվանդության տարածումը։ Սակայն մարդ ենք և ցանկացած պահի, մեզանից մեկը կարող է վարակվել, հետևաբար պետք է գործել ամենայն պատասխանատվությամբ։
Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Դկտ. Կարեն Խանլարյանը իր ելույթում ներկայացրել է այս կապակցւթյամբ անհրաժեշտ ցուցումները և հայ հայամնքին զգաստության հրավիրել։ Թեմական Խորհուրդը տպել է Բժշկական Միության պատրաստած բրյոշուրները և բաժանել դրանք: բացի այդ, ձևավորվել է նաև հատուկ շտաբ: Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ՝ Հերվիկ Յարիջանյանն իր գործարար ընկերների հետ միասին գնահատելի աշխատանք է տանում, նյութական միջոցներով անհրաժեշտ օժանդակությամբ ժողովրդի մտահոգությունը նվազեցնելու նպատակով։
Մենք մեր Կրոնական և Թեմական Խորհուրդների հետ խորհրդակցությամբ հետաձգել ենք եկեղեցական բոլոր արարողությունները, ներառյալ կիրակի և ուրբաթ օրերի Ս. պատարագն ու Մեծ պահոց շրջանին տեղի ունենալիք Արևագալի ու հսկումի հոգեպարար արարողությունները, մի բան, որ բավական ծանր եղավ մեզ համար: Բացի այդ, մեր հայրենակիցներին կոչ է արվել չեղարկել ննջեցյալների թաղման, քառասունքի, տարելիցի հոգեհացը և փոխարենը նվիրատւություններ անել բարեգործական միություններին։ Մենք նաև կոչ ենք անում հնարավորինս զերծ մնալ մեծ հավաքույթներին մսանկցելուց:
Հարգելիներս, պիտի իմանաք որ բաներ կան, որոնց լուծումը մեր ձեռքում է, իսկ բաներ էլ կան որոնց լուծումը մեզանից վեր է։ Ահա այս պարագայում, ն բոլորս պետք է հետևենք պատասխանատուների հորդորներին և անշեղորեն գործադրենք դրանք։
Եվ որպես հավատացյալ քրիստոնյաներ պետք է աղոթքով մենզ զորացնենք, վերանորոգենք մեր հավատքը ու վառ հույսով ապրենք մեր կյանքը։ Դառը փորձության մի շրջան ենք անցնում։ Որպես ժողովուրդ հաճախ ենք դիմագրավել նման դժվարությունների, ենթարկվել չարչարանքների ու հալածանքների, մահվան ձորի մեջ ենք հայտնվել, սակայն երբէք չենք հուսահատվել: Ընդհակառակը հավատքով ժայռացած դիմադրել ենք։ Հավատում ենք, որ այս փորձանքն էլ անցնելու է։
Այս առիթով մեր կոչն է մեր ժողովրդի սիրելի զավակներին, որ շարունակ աղոթեն վստահ լինելով, որ Աստւած լսելու է մեր ձայնը։ Աղոթենք միմեանց համար, մեր ծննդավայր Իրանի ու իր ժողովրդի, ինչպէս նաև մեր պատմական հայրենիքի, Արցախի և ողջ աշխարհի համար. մի մոռացէք, որ աղոթքը բուժիչ զորութիւն ունի և հավատացեալներին հոգով իրար է կապում։
Սաղմոսերգու մարգարէն երգում է.-Օրհնաբանի՛ր Տիրոջը, ով իմ անձ, եւ մի՛ մոռացիր նրա բոլոր պարգեւները.Նա է, որ քաւում է բոլոր մեղքերդ, բժշկում բոլոր հիւանդութիւններդ.Նա է, որ քո կեանքը փրկում է կորստից եւ իր սիրով ու գթութեամբ պարուրում քեզ.Նա է, որ իր բարիքներով լցնում է քո կեանքը, այնպէս, որ արծիւների պէս միշտ երիտասարդ մնաս. (Սղ. 103(102)։2-5)։Աստւած պահապան լինի բոլորիս.
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
9 Մարտ 2020
Այս վիրուոը մինչ աժմ տարածվել է աշխարհի 140 երկրնրում, այդ թվում նաև Իրանում ու Հայաստանում:
Վերջին տվյալների համաձայն, Իրանում վիորւսը խլել է մոտ 500 հոգու կյանք:
Հինգշաբթի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում ներկա դրությամբ կա կորոնավիրուսով վարակվելու 13 հաստատված դեպք: