Ռոհանի. Իրանին օգնություն ցուցաբերելու մասին հայտարարությունն ԱՄՆ-ի պատմության ամենամեծ ստերցի է
Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու մասին ամերիկացիների հայտարարությունն այդ երկրի պատմության ամենամեծ սուտն է:
Կառավարության նիստում ունեցած ելույթում, անդրադառնալով ամերիկացիների այն հայտարարությանը, թե իրենք պատարստ են աջակցել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, Հասան Ռոհանին հայտարարել է. «ԱՄՆ-ի կողմից կիրառվող դաժան ու անօրինական պատժամիջոցները լուրջ խնդիրներ են առաջացրել Իրանի ժողովրդի համար»:
Իրանի նախագահը նաև շեշտել է, որ ամերիկացիները պատասխանատվություն են կրում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների համար. Նա հավելել է . «Այս իրավիճակում, աշխարհի համար պարզվել են ԱՄՆ-ի ահաբեկչական էությունն ու հետապնդած նպատակները»:
Անդրադառնալով Իրանի առաջնորդի կողմից իրանական ընթացիկ տարին «արտադրական թռիչքի» տարի հռչակելուն, Ռոհանին նշել է. «Արտադրական թռիչքի հասնելու համար, անհրաժեշտ է մշտապես բարեկամական հարաբերություններ պահպանել տարածաշրջանի և հատկապես՝ հարևան երկրների հետ»: