Ապրիլ 12, 2020 10:07 Asia/Tehran
  • Զարիֆը և Գուտերեշը քննարկել են Եմենի զարգացումները և ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները

Շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում, Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննարկել են Եմենի վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի դեմ ԱՄՆ միակողմանի և անօրինական պատժամիջոցները:

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ սա Զարիֆի և Գուտերեշի երկրորդ հեռախոսազրույցն է այս ամսվա ընթացքում:

Մարտի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, Զարիֆն ընդգծել էր կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը:

Չնայած կորոնավիրուսի պանդեմիային և դրա դեմ բազմակողմանի պայքարի անհրաժեշտությանը, Միացյալ Նահանգները շարունակում է  որոշ երկրների, այդ թվում ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների  և առավելագույն ճնշման քաղաքականությունը :

Պիտակ