Ապրիլ 12, 2020 16:38 Asia/Tehran
  • Ռոհանի. Ամերիկացիների կողմից սառեցված Իրանի 1 միլիարդ 600 միլիոն դոլարի ակտիվներն ազատվել են

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Լյուքսեմբուրգի դատարանը որոշում է կայացրել ազատել Իրանի առգրավված կապիտալից 1 միլիարդ 600 միլիոն դոլարը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը Թեհրանում տեղի ունեցած կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում ասել է. «Իրանի կենտրոնական բանկի և ԱԳՆ ջանքերի արդյունքում, Լյուքսեմբուրգի դատարանը վերացրել է 1,6 միլիարդ դոլար իրանական ակտիվներին վրա սահմանված արգելքը»:

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի համար վարկ ստանալու նպատակով ԱՄՀ-ին Իրանի ներկայացրած դիմումի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշմանը, Ռոհանին ասել է. «Հիմա, երբ կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Միացյալ Նահանգներում, ամերիկացիները գիտեն, թե ինչ խնդիրներ ունեն իրանցիներն այդ վիրուսի դեմ պայքարում: Սակայն  նույնիսկ այս իրավիճակում, նրանք շարունակում են առավելագույն ճնշման քաղաքականությունը, ինչը հակամարդակային է»:

Պիտակ