Մայիս 11, 2023 09:54 Asia/Tehran
  • 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում Իրանի արտաքին պարտքը կրճատվել է 40 տոկոսով

Արժույթի միջազգային հիմնադրամը 2022 թվականին Իրանի համախառն արտաքին պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը գնահատել է 3,1 տոկոս:

Ըստ այս զեկույցի՝ ՀՆԱ-ի հետ Ալժիրի արտաքին պարտքի հարաբերակցությունը կազմում է 1,5%, ինչը տարածաշրջանում ամենացածր ցուցանիշն է: Իսկ Իրանից հետո՝ ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքի 3,1% հարաբերակցությամբ, Ալժիրը զբաղեցնում է երկրորդ տեղը։   

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է. «Բահրեյնը տարածաշրջանում ամենախոշոր պարտք ունեցող երկիրն է։ Բահրեյնի համախառն արտաքին պարտքի հարաբերակցությունը երկրի ՀՆԱ-ի հետ 2022 թվականին կհասնի 197,1 տոկոսի, ինչը ավելին է, քան տարածաշրջանի ցանկացած այլ երկրի դեպքում»:

 

Պիտակ