Մայիս 03, 2023 15:41 Asia/Tehran
  • Համաշխարհային մարտահրավերներին զուգահեռ Կենտրոնական Ասիայում և  Կովկասում տնտեսական աճի տեմպը անկում է ապրում

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ այս տարի Կովկասում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում տնտեսական աճի տեմպերը նվազելու են:

Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների մասին զեկույցում Արժույթի միջազգային հիմնադրամը գրել է. -«Կանխատեսվում է,որ 2023 թվականին  Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում իրական ՀՆԱ-ի աճը նվազելու է մինչև 2,9 տոկոս՝ նախորդ տարվա 5,3 տոկոսի համեմատ, իսկ 2024 թվականին՝ հասնելու  է 3,5 տոկոսի:

Այս զեկույցի համաձայն՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տնտեսական աճն այս տարի նվազելու է  մինչև 3,1 տոկոս՝ նախորդ տարվա 5,3 տոկոս աճի դիմաց։ Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում այն ​​4,8  տոկոսից հասնելու է  4,2 տոկոսի:

Այս կապակցությամբ Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջիհադ Ազուրն ասել է,-«Մարտահրավերները գտնվում են գագաթնակետին, և տարածաշրջանում կան ռիսկեր, որոնք ազդում են տնտեսական աճի հեռանկարների վրա։ Որոշ ռիսկեր գլոբալ են, որոշները կապված են տարածաշրջանային խնդիրների հետ։ Բայց որոշ խնդիրներ կապված են մի շարք երկրների  մեծ պարտքերի հետ»։

Պիտակ