Ապրիլ 27, 2020 19:18 Asia/Tehran
  • Զարիֆ. «Առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումից  հետո, Պոմպեոն  ցանկանում է վերադառնալ ՀԳՀԾ»

Իրանի ԱԳ նախարարն ասել է․ «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր՝ միջուկային համաձայնագիր վերադառնալու մասին ԱՄՆ-ի որոշումն Իրանի իսլամական հանրապետության դեմ առավելագույն ճնշման քաղաքականության խայտառակ ձախողման արդյունքն է»։

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի երեկոյան թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Երկու տարի առաջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և իր նախագահը հայտարարեցին ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու մասին, այն հույսով որ առավելագույն ճնշման քաղաքականության միջոցով կկարողանան ծնկի բերել Իրանին»։

Նշելով, որ Պոմպեոն առավելագույն ճնշման քաղաքականության խայտառակ պարտությունից հետո, հիմա ցանկանում է վերադառնալ միջուկային համաձայնագիր, Զարիֆն ընդգծել է․ «Վերջ տվե՛ք Ձեր երևակայությանը։ Իրանի ժողովուրդը մշտապես ինքն է տնօրինել իր ճակատագիրը»։

New York Times թերթը  կիրակի երեկոյան հայտնել է, որ ԱՄՆ-ն փորձում է  հասնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգող բանաձևի նախագծի ընդունմանը՝ հիմնվելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ)  վրա,  որից Վաշինգտոնը դուրս է եկել 2018 թվականին: ՀԳՀԾ-ի  համաձայն՝ հոկտեմբերին 18-ին նախատեսվում է Իրանի դեմ սահմանված զենքի էմբարգոյի վերացումը։

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի՝ միջուկային համաձայնությունից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն հաստատեց Իրանի միջուկային ծրագրի խաղաղասիրական բնույթը,  որոշվեց 2020 թ․ հոկտեմբերի 18-ին չեղարկել  Իրանի դեմ սահմանված զենքի էմբարգոն։

 

Պիտակ