Ռոհանի. ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը:
Երկուշաբթի օրը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ տարածաշրջանի և ջրային տարածքի անվտանգությունը կարևոր է Իրանի համար, սակայն ԱՄՆ-ի վտանգավոր քայլերը կարող են ապակայունացնել Պարսից ծոցի տարածաշրջանը:
Գնահատելով Չինաստանի կառավարության դիրքորոշումն ընդդեմ ԱՄՆ-ի ապօրինի պատժամիջոցների, Ռուհանին ասել է. «Այսօր աշխարհն այնպիսի իրավիճակում է, երբ բոլորը պետք է օգնեն միմյանց, և ոչ թե շարունակեն ապօրինի և անմարդկային պատժամիջոցները»:
«Դժբախտաբար, որոշ երկրներ փորձում են քաղաքական նպատակներով շահարկել ստեղծված իրավիճակը», - ասել է Ռոհանին, դատապարտելով պատժամիջոցներըի և Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի քաղաքականության շարունակումը:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը բարձր է գնահատել Իրանի ներկայացրած «Հորմոզի խաղաղության նախաձեռնությունը», նշելով, որ այն կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի և Պարսից ծոցի անվտանգության և համաշխարհային խաղաղության և կայունության համար: