Մայիս 22, 2020 08:58 Asia/Tehran
  • Զարիֆ. Պաղեստինցիները չպետք է վճարեն Արևմուտքի ոճրագործությունների համար

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ պաղեստինցիները չպետք է վճարեն արևմտյան հակահրեական քաղաքականության ոճրագործությունների համար:

Հինգշաբթի օրը Թվիթերում արած գրառման մեջ, Մուհամմադ Ջավադ Զարիֆը գրել է. «Արգահատելի է, երբ նրանք, ում քաղաքակրթությունը «հարցի լուծումը» տեսնում էր գազի խցիկներում, հարձակվում են նրանց վրա, ովքեր հարցի  փորձում են խնդիրը լուծել քվեատուփերի և հանրաքվեի միջոցով»:

Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ն, վախենում են ժողովրդավարությունից և պաղեստինցիները չպետք է վճարեն նրանց ոճրագործությունների համար:

Ավելի վաղ, Երուսաղեմի համաշխարհային օրվա կապակցությամբ Իրանի ռադիոընկերությունների հետ հարցազրուցյում, Զարիֆը հայտարարել էր, որ Սիոնիստական ռեժիմը սպառնում է աշխարհին և կարողացել է տարբեր միջոցներով պատանդ վերցնել աշխարհն ու հիմա փրկագին է պահանջում:

Պիտակ