Հունիս 07, 2020 12:00 Asia/Tehran
  • Զարիֆը ցավակցություն է հայտնել Ռամազան Աբդուլլահի մահվան կապակցությամբ

Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ցավակցություն է հայտնել Ռամազան Աբդուլլահի մահվան կապակցությամբ:

Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժման նախկին գլխավոր քարտուղար Ռամազան Աբդուլլահի մահվան կապակցությամբ տարածած հայտարարության մեջ,  Իրանի արտգործնախարարն ասել է. «Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի և ջիհադի ոլորտում իր հարուստ անցյալով, Ռամազան Աբդուլլահը խիզախորեն ու նվիրվածությամբ պայքարեց սրբազան Երուսաղեմի ու Պաղեստինի ազատագրման համար և չերկնչեց սպառնալիքներից ու վտանգներից»:

Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժման նախկին գլխավոր քարտուղար Ռամազան Աբդուլլահը երկարատև հիվանդությունից հետո, վախճանվել է շաբաթ օրը:

Պիտակ