Հունիս 10, 2020 17:17 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի գերիշխանության ժամանակաշրջանն ավարտվում է

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ համաշխարհային կարգը սկսել է փոփոխություն կրել: Նա հավելել է. «Միացյալ Նահանգների գերիշխանության ժամանակն ավարտվում է»:

Գեներալ Հոսեյն Սալամին անդրադառնալով Իրանի թշնամիների, հատկապես ԱՄՆ-ի ուժի անկմանը, հայտարարել է.«ԱՄՆ-ն աշխարհին ներկայանում էր գեղեցիկ հայտարարություններով, սակայն հիմա աշարհի համար բացահայտվում է այդ երկրի հասարակության իրական վիճակը»:

Գեներալ Սալամին հավելել է. «Ամերիկացիները ներկայանում էին որպես ազատություն և մարդու իրավունքների պաշտպան, սակայն պարզվեց, որ իրականում այդպես չէ»:

Նշելով, որ իրանական նավթատարների մուտքը  Վենեսուելա, աշխարհին ի ցույց դրեց Իրանի Իսլամական Հանրապետության կամքն ու հեղինակությունը, Սալամին հավելել է.«Այսօր, Իրանի ժողովուրդը, իր հեղինակության և արժանապատվության շնորհիվ, հաղթահարում է բոլոր է խնդիրները» :

Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Իրանը վերջերս  Վենեսուելա  ուղարկեց բենզինով բեռնված 5 տանկերներ:

 

Պիտակ