Հունիս 18, 2020 13:54 Asia/Tehran

ԻԻՀ-ի ծովուժը Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջանում և Օմանի ծովում հաջողությամբ փորձարկել է պաշտպանության նախարարության արտադրած կարճ և հեռահար թևավոր հրթիռներ:

Հունիսի 18-ին, Իրանի ծովուժը, ծովային թևավոր հեռահար հրթիռներով մակերեսային մարտի վարժանքների ընթացքում հաջողությամբ հարվածել է 80 և 200 կմ. հեռավորության վրա գտնվող թիրախներին: Այս հրթիռները ունեն հռահարության ավելացման հնարավորություն: 

Այս վարժանքների ընթացքում հաջողությամբ արձակվել են կարճ և բարձր հեռահարությամբ ցամաք-ծով և ծով-ցամաք հրթիռներ, որոնք բարձր ճշգրտությամբ հարվածել են նախատեսված թիրախներին: 

Զորավարժության ընթացքում արձակված հրթիռները նախագծվել և արտադրվել են Իրանի պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարարության կողմից՝ Իրանի ռազմածովային ուժերի համագործակցությամբ :

Զորավարժանքների ավարտին Իրանի բանակի համադրող ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ թևավոր հրթիռաների արձակումը Իրանի պաշտպանական ու կանխարգելիչ ուժի բարձրացման ապացույցն է: Նա ասել է.«Առանց հաշվի առնելու ճնշող պատժամիջոցները, գիտելիքահեն կենտրոնները և իրանցի երիտասարդ հետազոտողները շարունակում են ինքնաբավության և օտարներից կախվածության վերացման հստակ ու լուսավոր ուղին»:

Պիտակ