Հունիս 22, 2020 17:57 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ. «Արտաքին սադրանքները երբեք չեն կարող թուլացնել Թեհրանի և Քաբուլի սերտ հարաբերությունները»

Նշելով, որ սադրանքները երբեք չեն կարող թուլացնել Թեհրանի և Քաբուլի սերտ հարաբերությունները, Իրանի ԱԳ նախարարությունն ընդգծել է.«Իրանը կշարունակի աջակցել Աֆղանստանի ժողովրդին»:

Իրանի ԱԳ նախարարությունը երկուշաբթի օրը թվիթերյան իր միկրոբլոգում պատասխանելով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի անհիմն հայտարարությանը, գրել է.«ԱՄՆ կառավարությունը, որի կարգախոսը եղել է.«պատ քաշենք», և որն իր սահմանային քաղաքականության պատճառով բազմիցս դատապարտվել է հանրության կողմից, չի կարող իրեն թույլ տալ խոսել ապաստանյալների իրավունքների մասին»:

Իրանի արտգործնախարարությունը հավելել է. «Որպես երկու եղբայրներ՝ Իրանի և Աֆղանստանի  ժողովուրդների ամուր հարաբերությունները  հիմնված են  պատմական և մշակութային կապերի վրա, և  սադրանքները  երբեք չեն կարող թուլացնել այս սերտ հարաբերությունները»:

Թվիթերյան գրառման մեջ նշելով, որ Իրանը տասնամյակներ շարունակ հյուրընկալել  է այն աֆղան  փախստականներին, ովքեր ԱՄՆ-ի միջամտությունների ու ագրեսիայի հետևանքով իրականացված պատերազմի ու բախումների պատճառով ստիպված են եղել լքել իրենց երկիրը, Իրանի ԱԳ նախարարությունը  հավելել է. «Իրանը կշարունակի աջակցել Աֆղանստանի  ժողովրդին»:

ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ռոբերտ Դեստրոն  հունիսի 21-ին Իրանին մեղադրել է աֆղանցիների իրավունքները ոտնահարելու մեջ:

 

 

Պիտակ