Հուլիս 22, 2020 12:28 Asia/Tehran
  • Իրանի կարևոր հաղորդագրությունը Պուտինին

ԻԻՀ ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի երեկոյան իր թիվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է. «Մոսկվայում ես կարևոր հաղորդագրություն եմ փոխանցել Վլադիմիր Պուտինին;: Հանդիպումներ ու բանակցություններ եմ ունեցել Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ երկկողմ համագործակցության և տարածաշրջանային ու համաշխարհային հարցերի շուրջ»:

IRNA- ի; հաղորդման համաձայն, Զարիֆը հավելել է. «Մենք ունենք նույն տեսակետները  Ռուսաստանի հետ  BRICS- ի և միջազգային իրավունքի պահպանման վերաբերյալ. Մենք պայմանավորվեցինք վավերացնել  համապարփակ ռազմավարական համագործակցության վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագիրը:

Զարիֆը երեքշաբթի օրը ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու ուղերձը   փոխանցելուց բացի, Զարիքֆը ՌԴ ԱԳՆ Լավրովի հետ քննարկել է ՀԳՀԾ-ի և տարածաշրջանային զարգացումների և երկկողմ հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր:

Պիտակ