Սեպտեմբեր 27, 2020 16:41 Asia/Tehran

ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի ռազմավարական կարողությունների մշտական ​​ցուցահանդեսում տեղի է ունեցել ԻՀՊԿ ռազմածովային ուժերի «Զոլֆաղար Բասիր» արդիական բալիստիկ հրթիռի շնորհանդեսը:

Այսօր Թեհրանում տեղի է ունեցել ԻՀՊԿ ավիատեզերական ուժերի ռազմավարական կարողությունների մշտական ​​ցուցահանդեսի բացումը:

Առաջին անգամ այդ ցուցահանդեսում ի ցույց դրված  «Զոլֆաղար  Բասիր» հրթիռը 700 կմ հեռահարությամբ ծովում թիրախները խոցելու հնարավորություն ունի:

Ավելի վաղ Իրանի «Պարսից ծոց» և «Հորմուզ» ծովային հրթիռներ  հեռահարությունը կազմում էր 300 կիլեմետր, իսկ  «Զոլֆաղար  Բասիր»  հրթիռի  շնորհիվ այն ահսել է 700 կիլոմետրի:

Ցուցահանդեսում ցուցադրվել են նաև ԻՀՊԿ-ի  ավիատիեզերական ուժերի  հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցված մի քանի ամերիկյան ու սիոնիստական ԱԹՍ-եր:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ