Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ին նախազգուշացրել է իր միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկատվության բացահայտման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i129228-Թեհրանը_ՄԱԳԱՏԷ_ին_նախազգուշացրել_է_իր_միջուկային_ծրագրի_վերաբերյալ_տեղեկատվության_բացահայտման_կապակցությամբ
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը և դեսպանն ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության տարածումը կանխելու անհրաժեշտությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 04, 2020 09:33 Asia/Tehran
  • Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ին նախազգուշացրել է իր միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկատվության  բացահայտման կապակցությամբ

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը և դեսպանն ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության տարածումը կանխելու անհրաժեշտությունը:

Քազեմ Ղարիբաբադին, հինգշաբթի օրը նամակ է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենին ՝ կոչ անելով հստակ և անվերապահ դատապարտել ականավոր միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը:

Ղարիբաբադին նշել է, որ ապացույցները վկայում են ահաբեկչությանն Իսրայելի ներգրավվածության մասին: Նա հավելել է. «Իրանն ամենաբարձր համագործակցությունն ունի ՄԱԳԱՏԷ-ի հետ: Իրանում կատարվում են ամենաբարձր մակարդակի ստուգումներ: Սակայն իրանցի գիտնականներին սպառնալիքի են ենթարկվում կամ սպանվում են, իսկ երկրի միջուկային օբյեկտները հարձակման կամ դիվերսիայի են ենթարկվում, ինչի համար անմիջական պատասխանատվություն են կրում գործակալությունն ու նրա անդամները»: 

«Գործակալությունից ակնկալում ենք զերծ մնալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության անհարկի հրապարակումից», - գրել է Ղարիբաբադին:

Նա ընդգծել է. «Իրանն իրեն իրավունք է վերապահում՝  ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի համապատասխան՝ ձեռնարկել ինքնապաշտպանության  և վերջին ահաբեկչությանը պատասխանելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները»: