Հունվար 12, 2021 09:31 Asia/Tehran
  • Զարիֆ. Հարավային Կորեան հնարավորինս շուտ պետք է  վերացնի Իրանի արտարժույթի ռեսուրսներին հասանելիության խոչընդոտները

ԻԻՀ արտգործնախարարը շեշտել է կորեական բանկերում գտնվող Իրանի արտարժութային ռեսուրսներին հասանելիություն ունենալու ճանապարհին առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, երկուշաբթի օրը Թեհրանում Հարավային Կորեայի փոխարտգործնախարար Չոի Ջոնգ Կունի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Հաշվի առնելով  կորոնավիրուսի հետևանքով առաջացած առողջապահական և տնտեսական հետևանքները, երկու երկրների միջև հարաբերությունների հիմնական գերակայությունը կորեական բանկերում Իրանի ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովումն է»:

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ կորեական տանկերի առգրավումը տեխնիկական խնդիր է, հավելելով. «Կորեական նավն առգրավվել է Պարսից ծոցի ջրերի աղտոտման պատճառով, ուստի դա միայն տեխնիկական խնդիր է, որը լուծվելու  է իրավական և դատական ​​կարգավորման շրջանակներում: Իհարկե, կառավարությունը չի կարող խառնվել այս դատական ​​գործընթացին»:

Ընդգծելով իր երկրի կամքը` լուծելու Սեուլ-Թեհրան հարաբերություններում առաջացած խնդիրները, Ջոնգ Կունն ասել է.«Սեուլն ամեն ինչ կանի՝  Իրանի ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը ապահովելու համար»:

 

Պիտակ