Զարիֆն ընդգծել է ամերիկյան պատժամիջոցների լիարժեք չեղարկման անհրաժեշտությունը
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների չերղարկման անհրաժեշտությունը:
Կիրակի օրը, Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քավունիի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադառնալով ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ Իրանի սկզբունքային քաղաքականությանը, հավելել է, որ այդ դեպքում, Իրանը կվերադառնա իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը:
Զարիֆը և Քավունին քննարկել են քաղաքական ու տնետսական ոլորտներում երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանում, այդ թվում՝ Պարսից ծոցում, Եմենում, Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում, Աֆղանստանում և Կովկասում առկա լարվածությունը մեղմելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում, Իռլանդիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ պայմանավորվածությունների համաձայն, Թեհրանում Իռլանդիայի դեսպանատունը աստիճանաբար կվերաբացվի: