Զարիֆ. Իրանի փոխարինող քայլերը կատարվել են ՀԳՀԾ-ի շրջանակերում
https://parstoday.ir/hy/news/iran-i135578-Զարիֆ._Իրանի_փոխարինող_քայլերը_կատարվել_են_ՀԳՀԾ_ի_շրջանակերում
Իր ֆինլանդացի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիւֆն շեշտել է.«Իրանի փոխարինող քայլերը կատարվել են ՀԳՀԾ-ի շրջանակերում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2021 09:12 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանի փոխարինող քայլերը կատարվել են ՀԳՀԾ-ի շրջանակերում

Իր ֆինլանդացի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիւֆն շեշտել է.«Իրանի փոխարինող քայլերը կատարվել են ՀԳՀԾ-ի շրջանակերում»:

Չորեքշաբթի օրը, ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկա Հավիստոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում, վերհիշելով ՀԳՀԾ-ում ԱՄՆ-ի խոստմնադրժությունը, այդ երկրի կողմից հակաիրանական դաժան ու անօրինական պատժամիջոցների սահամանումը ու միաժամանակ Եվրոպայի պասիվ դիրքորոշումը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անդրադարձել է Իրանի զսպվածությանը ու մինչև մեկ տարի հանձնառությունների լիարժեք գործադրմանը:

Հեռախոսազրույցի ընթացքում Զարիֆը հավելել է.«Իրանի փոխարինող քայլերը կատարվել են ՀԳՀԾ-ի շրջանակերում, որոնց նպատակը հավասարակշության պահպանումն ու միջուկային համաձայնության շարունակումն է եղել»

Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Այն դեպքում, երբ ԱՄՆ-ն չեղարկի հակաիրանական անօրինական պատժամիջոցները և գործադրի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները Իրանը նույնպես կվերադառնա ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրմանը»:

Զրույցի ընթացքում, Ֆինլանդիայի ԱԳ նախարարը նույնպես կարևորել է իր երկրի կողմից ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված աջակցության անհրաժեշտությունը:

Ֆինլանդիայի և Իրանի ԱԳ նախարարներ Պեկա Հավիստոյի և Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցում կողմերը քննարկել է երկկողմ քաղաքական, տնտեսական և հյուպատոսական համագործակցությունները,  տարածաշրջանային խնդիրները և միջազգային զարգացումները: