Զարիֆ. ՀԳՀԾ-ի շուրջ կրկին չենք բանակցելու
Մարտ 15, 2021 13:48 Asia/Tehran
ԻԻՀ արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանը ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության շուրջ կրկին չի բանակցելու:
Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ը խափանարարություն է անում միջուկային համաձայնության հարցով»:
«Մենք ԱՄՆ-ից ոչ թե խոսք, այլ գործ ենք պահանջում և Վաշինգտոնին խորհուրդ ենք տալիս անհապաղ քայլի դիմել, քանի որ ժամանակը սուղ է»,-ասել է Իրանի արտգործնախարարը:
«Մենք 20 տոկոսանոց ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով ենք իրականացրել, միջուկային զենքի արտադրության չենք ձգտում և անհնար է որ նման զենք կիրառենք»,-ասել է Իրանի արտգործնախարարը:
Պիտակ