Իրանի խորհրդարանի նախագահ. ԱՄՆ-ն պետք է չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/iran-i136196-Իրանի_խորհրդարանի_նախագահ._ԱՄՆ_ն_պետք_է_չեղարկի_հակաիրանական_բոլոր_պատժամիջոցները
Իրանի խորհրդարանի նախագահն ասել է.«Որպեսզի Իրանը վերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների գործադրմանն ԱՄՆ-ն պետք է չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2021 09:04 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի նախագահ. ԱՄՆ-ն պետք է չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները

Իրանի խորհրդարանի նախագահն ասել է.«Որպեսզի Իրանը վերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների գործադրմանն ԱՄՆ-ն պետք է չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները»:

Հինգշաբթի երեկոյան, Իրանի հեռուստատեսության երկրորդ ալիքին տված հարցազրույցում, նշելով որ ՀԳՀԾ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հաստատված միջազգային փաստաթուղթ է, Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հավելել է.«Գործնականում տեսանք, որ ՀԳՀԾ-ի վավերացումից հետո ԱՄՆ-ն ոչ միայն չգործադրեց իր հանձնառությունները, այլ Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում միջազգային օրենքին հակառակ սպառնալիքների ենթարկեց Իրանի ժողովրդին»:

Ղալիբաֆն ասել է.«Խորհրդարանի կողմից վավերացված «Պատժամիջոցների չեղարկման ու Իրանի ժողովրդի շահերի պահպանման ռազմավարական քայլ» օրենքը  նրանց պետք է հասկացնի մեր ձեռքերը փակված չեն, որպեսզի Իրանը կատարի իր հանձնառություններն իսկ նրանք՝ ոչ»:

Իրանի խորհրդարանի նախագահը հավելել է.«Խորհրդարանի օրենքը ուժի գործիք է, սակարկության գործիք ու հնարավորություն բանակցելու և պատժամիջոցները վերացնելու համար»: