Քեմալվանդի. Եթե ​​ամերիկացիները հետաձգեն ՀԳՀԾ վերադարձը, կպարտվեն
https://parstoday.ir/hy/news/iran-i136202-Քեմալվանդի._Եթե_ամերիկացիները_հետաձգեն_ՀԳՀԾ_վերադարձը_կպարտվեն
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է.«Եթե ​​ամերիկացիները հետաձգեն ՀԳՀԾ վերադարձն ապա ամենայն հավանականությամբ կպարտվեն»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2021 12:35 Asia/Tehran
  • Քեմալվանդի. Եթե ​​ամերիկացիները հետաձգեն ՀԳՀԾ վերադարձը, կպարտվեն

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է.«Եթե ​​ամերիկացիները հետաձգեն ՀԳՀԾ վերադարձն ապա ամենայն հավանականությամբ կպարտվեն»

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին անդրառնալով ԱՄՆ-ի  կողմից ՀԳՀԾ-ին վերադառնալու հետաձգման պատճառներին, ասել է.«Այս խնդիրը պայմանավորված է ԱՄՆ-ի  իմպերիալիստական համակարգի բնույթով: ԱՄՆ-ում իշխող երկու խմբակցությունների տեսակետի համաձայն, նրանք ցանկանում են ամբողջությամբ վերահսկել աշխարհը: Այդ կուսակցությունները տարբերվում են միայն իրենց կիրառած մարտավարությամբ»:

Քամալվանդին հավելել է. «ԱՄՆ-ում ներկայումս իշխող վարչակազմը կարծում է, որ կարող է կրկին ճնշում գործադրել Իրանի վրա: Սակայն եթե նրանք խելացի գտնվեն,  հաշվարկներ կանեն և տեսնեն, որ Թրամփի կողմից գործադրված  բոլոր ճնշումներն անարդյունավետ են եղել»:

ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցության կապակցությամբ, Քեմալվանդին ասել է. «Չնայած գործակալությունը պետք է լինի տեխնիկական ինստիտուտ, այն գտնվում է երկրների քաղաքական ճնշման տակ»: